Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը

Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի ներկայացուցչին: Արտիստը 91 տարեկան էր:

Առավել հաճախ նա դերեր է խաղացել դետեկտիվ սերիալներում, որոնց թվում են «Կոլոմբո», «Նա գրել է սպանություն», «Հյուրանոց 5-O», «Նոր Փերի Մեյսոնը», «Մեծ խուզարկուն» եւ «ՀԴԲ» ֆիլմերը:

Անդերսոնը նաեւ մասնակցել է գիտաֆանտաստիկ նախագծերի, մասնավորապես, «Վեց միլիոն դոլարի մարդը» եւ «Բիոնիկական կինը» սերիալներին:

Ռիչարդ Անդերսոնի ֆիլմադարանում են՝ «Մարգարտահատիկ», «Արգելված մոլորակը», «Գիշերային ճիչ», «Փառքի արահետներ», «Երկար շոգ ամառ», «Բռնություն», «Մայիսյան յոթ օր», «Վատ համբավ» եւ «Ապակե վահան» ժապավենները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930