Լավրովն իր թեկնածությունը չի դնի ՌԴ նախագահի 2018 թվականի ընետրություններում

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնի Ռուսաստանի նախագահի 2018 թվականին ընտրություններում: Սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում եւ պատասխանելով ուսանողուհու այն հարցին, թե իրեն չի դիտում արդյոք որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում, նախարարը նշել է՝ «ոչ, չեմ դիտում», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Կասեմ շիտակ, ոչ թե հաճոյակատարության, այլ անկեղծ հայտարարության կարգով, ինձ համար շատ հարմարավետ է նախագահ Պուտինի հետ աշխատելը, եւ ես տեսնում եմ, որ մենք տակավին ունենք մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել արտաքին քաղաքական ճակատում: Եվ այն, որ մեր նախարարությունն ակտիվորեն զբաղվում է դրանով, ես համարում եմ ամենագլխավորն իմ կյանքում»,- հավելել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930