Բաժիններ՝

Պուտինը չի ծրագրում մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով: «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես գալ ելույթով, նախատեսում է Նյու-Յորքում սեպտեմբերի 18-ին համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930