Բաժիններ՝

Թրամփն անկեղծ է խոսում, բայց իրեն նախագահին վայել չի պահում. հարցում

Ամերիկացիները հակված են այն կարծիքին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարություններում անկեղծորեն հայտնում է սեփական կարծիքը, բայց դրա հետ մեկտեղ իրեն իր կարգավիճակին համապատասխան չի պահում: Այդ են վկայում Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները։

Հարցման մասնակիցներին առաջարկվել էր նշել այն բնութագրերը, որոնք առավել ճշգրիտ են նկարագրում ԱՄՆ-ի ղեկավարին: Հարցվածների մեծամասնության (81 տոկոսի) կարծիքով՝ Թրամփին առավել ճշգրիտ է բնութագրում՝ «ասում է այն, ինչ մտածում է» արտահայտությունը, տարածվածությամբ երկրորդ տարբերակը դարձել է «կռվարար» (53 տոկոս) էպիտետը: Միեւնույն ժամանակ հարցվածների միայն քառորդ մասն է համաձայնել, որ պետության ղեկավարն իրեն «նախագահին վայել» է պահում: Նույնքան քաղաքացիներ է Թրամփին համարել են «բարոյական առաջնորդ»:

Ամերիկացիները հակված են նախագահի քաղաքականությունը դրական գնահատել տնտեսության եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների կեսից ավելին քննադատաբար է գնահատում Թրամփի քայլերը բնապահպանության, Ռուսաստանի հետ հարաբերությունների, առողջապահության եւ միջռասայական հարաբերությունների հարցերում: Հարցվածների մեծամասնությունը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Թրամփի քաղաքականությունը նպաստում է երկրի պառակտմանը (56 տոկոս): Այն բանին, որ նախագահի քայլերը եւ հայտարարությունները տանում են բնակչության համախմբմանը, համաձայն էհարցվածների միայն երրորդ մասը:

Ինչ վերաբերում է արձագանքին ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ապա հարցվածները հակված են պաշտպանել «Հարվի» փոթորկի հետեւանքների հաղթահարման վերաբերյալ նախագահի կողմից առաջարկվող միջոցառումները (44 տոկոս):

Աֆղանստան ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմ ուղարկելու վերաբերյալ Թրամփի արտաքին քաղաքական վերջին որոշումներից մեկն ավելի շատ բացասական արձագանքներ է ունեցել. դրանից դժգոհ է մնացել ամերիկացիների 48 տոկոսը: Հետազոտության մասնակիցների մեծամասնությունը դեռեւս անհանգստացած է ԿԺԴՀ-ի հետ պատերազմի հեռանկարից (59 տոկոս), թեեւ այն ամերիկացիների թիվը, որոնց անհանգստացնում է այդ հարցը, վերջին ամսվա ընթացքում նվազել է: Հեռախոսային հարցումը հազարից ավելի գրանցված ընտրողների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսի 27-ից 29-ը: Արդյունքների անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս