Իսրայելն իր պատմության մեջ աննախադեպ մերձեցման է հասել արաբական երկրների հետ, չնայած պաղեստինյան հիմնախնդրի կարգավորված չլինելուն:
Սիրիական զորքերը երկրի կենտրոնում եւ արեւելքում «ջախջախիչ պարտության» են մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Սոֆիան եւ Աթենքը կարող են միջնորդներ դառնալ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
ՄԱԿ-ը սիրիական կառավարությանը մեղադրում է 2017 թվականի ապրիլին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենք օգտագործելու մեջ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ Մյանմայում բռնությունների նոր ալիքի տարածման պատճառով:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ փախստականների տարաբնակեցման բաժնեմասերի չեղարկման՝ Բուդապեշտի եւ Բրատիսլավայի հայցի վերաբերյալ Եվրամիության դատարանի վճիռը «սարսափազդու է ու անպատասխանատու»:
«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում»:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը:
«Սնարյադը հո հենց էնպես չեկավ, ընկավ մեր գլխին: Հետախուզություն կա, բան կա…»,- պատասխանեց Ա.Զաքարյանը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ նավթի բռնարգելքի սահմանումն անխուսափելի է, եւ Ռուսաստանին հորդորել է համագործակցել այդ հարցում:
Եվրամիության 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին համաձայնեցրել են Ռուսաստանի սեւ ցուցակը կես տարով երկարացնելը, որի գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
«Այդ համաձայնագրից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասաց Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ խոսելով աշնանը կնքվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել հայրենիք վերադարձնել արտասահմանում գտնվող ամերիկյան կապիտալը եւ փոխել երկրի հարկային օրենսգիրքը։
Սեուլը հայտնել է սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկման ֆոնին Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD չորս լրացուցիչ համակարգեր ծավալելու մասին:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը երկրի փաստական քաղաքական ղեկավարն է, Ռաքհայնի նահանգում ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկնաբանել է իրադրությունը՝ հայտարարելով հանրապետությում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «համատարած ապատեղեկատվության» մասին։
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Իսպանիայի եւ Մարոկկոյի իրավապահ մարմինները կալանքի տակ են վերցրել վեց մարդու, որոնք «խոշորամասշտաբ գրոհներ» էին նախապատրաստում:
Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի իրավապահ մարմինները պարզում են Նևա գետից դուրս բերված տղամարդու մահվան հանգամանքները:
Հիլարի Քլինթոնը, որն անցյալ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում տանուլ տվեց Դոնալդ Թրամփին, իր նոր գրքում քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածուի համար պայքարում իր մրցակցին՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին։
Մոսկվան պնդելու 1, որ ԿԺԴՀ-ի վերաբերյալ ամերիկյան բանաձեւում ընդգծվի Կորեական թերակղզու խնդրի ռազմական լուծման բացակայությունը:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 6-ին փորձել է հարձակում իրականացնել Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի հարակից տարածքում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր էջում դաժան եւ սխալ 1 որակել այն կարգը վերացնելու Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի որոշումը, որը մանուկ հասակում ԱՄՆ եկած անօրինական միգրանտներին իրավունք է տալիս կեցության թույլտվություն ստանա:
Միացյալ Թագավորության ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի և դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության հետ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ:
ԿԺԴՀ-ի սադրանքները Կորեական թերակղզու իրադրությունը դարձում են անկանխատեսելի:
«Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա եւ Բարբուդա պետության ափերին:
79 տարեկան հասակում մահացել է գերամանացի երաժիշտ, Can ռոք խմբի բաս-կիթառահար Հոլգեր Շուկայը:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության գործընկերության շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: