Բաժիններ՝

Թբիլիսիում 50-ից ավելի հրշեջներ են կրակի դեմ պայքարում Մթածմինդա լեռան լանջերին

Թբիլիսիում 50-ից ավելի հրշեջներ եւ շուրջ 10 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա են կրակի դեմ պայքարում Մթածմինդա լեռան լանջերին: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

Մթածմինդա լեռան վրա հրդեհը բռնկել է օրվա երկրորդ կեսին: Հրդեհի մասին հաղորդումը Անհետաձգելի օգնության օպերատիվ վարչության կենտրոնում ստացվել է ժամը 13:33-ին: Առաջին հրշեջ հաշվարկները արտակարգ պատահարի վայր են ժամանել 5 րոպե անց: Նախնական տվյալներով՝ այրվում է խոտը:

«Հրդեհի արդյունավետ մեկուսացման նպատակով կրակի մարման աշխատանքներում ներգրավվում է ՆԳ նախարարության ուղղաթիռը»,-ասված է հայտարարության մեջ: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ հրդեհն է Մթածմինդա լեռան վրա, որը Թբիլիսիի խոհրդանիշն է եւ զբոսաշրջիկների այցելության ու քաղաքացիների հանգստի սիրված վայրերից մեկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս