
Ավստրալիայում գրանցվել է 1910 թվականից ի վեր ամենաշոգ ձմեռը

2017 թվականի ձմեռն Ավստրալիայում ամենաշոգն է դարձել ավելի քան 100 տարվա դիտարկումների ընթացքում: Այդ մասին հայտնել է տեղի օդերեւութաբանական կենտրոնը:
Նշվում է, որ այս տարվա ձմեռային երեք ամսվա ընթացքում միջին առավելագույն ջերմաստիճանն ամենաբարձրն է եղել 1910 թվականից ի վեր: Այն կազմել է ըստ Ցելսիուսի 23,7 աստիճան, ինչը միջին հաշվով 2 աստիճանով բարձր է անցած տարիների ցուցանիշներից:
Օդերեւութաբանների հրապարակված տվյալների համաձայն, 2017 թվականին Ավստրալիայում ամենաշոգ ձմեռային օրը եղել է օգոստոսի 24-ին. այդ երբ օդը տաքացել էր ըստ Ցելսիուսի մինչեւ 39,6 աստիճան: Իսկ ամենացուրտը՝ օգոստոսի 27-ին, երբ ջերմաստիճանն իջել էր ըստ Ցելսիուսի մինչեւ 5,4 աստիճան: Ձմեռն Ավստրալիայում հունիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: