Իրաքի Կենտրոնական բանկը կասեցրել է ֆինանսական բոլոր գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ՝ որպես տարածաշրջանի վրա տնտեսական ներգործության միջոցառումներից մեկը դրա իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացումից հետո:
Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղյալ հայտարարի ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում:
Amadeus Altea տիպի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը, ծրագիր, որը նախատեսված է օդանավակայաններում գրանցման ընթացակարգի համար, մեծ հերթերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում:
Սեպտեմբերի 28-ին հազարավոր ուսանողներ են միացել Բարսելոնայում եւ Կատալոնիայի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքներին՝ հաջակցություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան բեկման չեն հասել Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հիմնախնդրի (Brexit) շուրջը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում:
Ֆրանսիան ռազմական սցենարը չի դիտարկում որպես Կորեական թերակղզու հակամարտության լուծման միջոց եւ հանդես է գալիս կարգավորման դիվանագիտական մեթոդների օգտին:
Թուրքիան հանձն չի առնի փակելու Իրաքյան Քրդստանի հետ սահմանները՝ չնայած իր դժգոհությանն ինքնավարությունում անցկացված հանրաքվեից:
Իրաքի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է Իրաքյան Քրդստան բոլոր տուրիստական ուղեւորությունների դադարեցման մասին՝ տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեից հետո։
Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների «զանգվածային մասնակցություն» է ակնկալում ինքնավարության անկախության հանրաքվեին՝ Իսպանիայի իշխանություններին կոչ անելով չխոչընդոտել դրա անցկացմանը։
Չինաստանի իշխանությունները կարգադրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձեւի ընդունման ամսաթվից 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ից մասնավոր եւ իրավական անձանց մասնակցությամբ բոլոր համատեղ ձեռնարկությունները:
«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց երկու կարևոր հարցերի շուրջ: Կարևոր էր նախագահի շեշտադրումը, որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով:
Կատարի Qatar Airways ավիաընկերությունը, այլ ավիափոխադրողներից անմիջապես հետո, իրաքյան իշխանությունների պահանջով կասեցնում է թռիչքները Իրաքյան Քրդստան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
ԿԺԴՀ-ի ավելի քան 4,7 մլն քաղաքացիներ ցանկություն են հայտնել կամավոր համալրել Կորեայի ժողովրդական բանակի շարքերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին հրապարակվեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հակամերիկյան հայտարարությունը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում:
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- հայտարարեց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:
Մեքսիկայի հյուսիս – արեւելքում անձրեւաբեր ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են ընկել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ համատեղությամբ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ամերիկյան ընտրություններում գրանցվել էր որպես կին:
Կյանքի 92-րդ տարում մահացել է Playboy տղամարդկանց հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները:
Գերմանացի զինվորականներն ավարտել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս գալու գործընթացը:
Սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երեք երկրաշարժերի հետեւանքների վերացումը կպահանջի ավելի քան 37 մլրդ պեսո (ավելի քան 2 մլրդ դոլար):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զեկույց է հղել Կոնգրես 2018 ֆինանսական տարում մինչեւ 45 հազար փախստական ընդունելու առաջարկությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իրաքյան Քրդստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել:
Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունները կորոշի՝ կախված կոնկրետ քաղաքական իրադրությունից: Այն նախօրոք կանխատեսել հնարավոր չէ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատը (ստորինէ դրել իր լիազորությունները՝ արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ երկրի վարչապետ Սինձո Աբեի որոշմանը համապատասխան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դեպի Ինդիանապոլիսի օդանավակայան տանող ճանապարհին, տուժած ոստիկանը հոսպիտալացվել է:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են Բաղդադի հետ բանակցություններ վարել այդ ինքնավար տարածաշրջանի օդանավակայաններ դիտորդների ուղարկման շուրջը: