Սև ծովում 2 լցանավ է ենթարկվել հարձակման
Սև ծովում Թուրքիայի հյուսիսային ափերի մոտ դրոնները հարձակվել են երեք լցանավերի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Երկու լցանավ նավարկում էին Սիերա Լեոնեի դրոշի ներքո, երրորդը՝ ԱՄՆ–ի հետ առնչվող Պալաու կղզային պետության:
Նշվում է նաև, որ անձնակազմերը չեն տուժել: Վնասվածքների մասին ևս տեղեկություն չի հաղորդվում։



