Թուրքիան չի փակի սահմանն Իրաքյան Քրդստանի հետ. Էրբիլի նահանգապետ
Թուրքիան հանձն չի առնի փակելու Իրաքյան Քրդստանի հետ սահմանները՝ չնայած իր դժգոհությանն ինքնավարությունում անցկացված հանրաքվեից: Այդ մասին հայտարարել է Էրբիլի նահանգապետ Նավզադ Խադին: «Ո՛չ, ո՛չ, ինչ վերաբերում է սահմաններին… Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում, նա պատճառներ չունի փակելու դրանք (սահմանները)»,- հայտարարել է նահանգապետը ՌԻԱ Նովոստիին:
Նրա կարծիքով՝ առավելագույնը, ինչին Թուրքիան կդիմի, սահմանի իր կողմը դիտորդներ հրավիրելն է Բաղդադից: «Գուցե նրանք ինչ-որ այլ միջոցներ ձեռնարկեն: Օրինակ, Իրաքի կառավարության ներկայացուցիչների վերցնեն սահմանի՝ Թուրքիայի կողմի անցակետերում, որպեսզի նրանք ինչ-որ ձեւականություններ կատարեն: Օրինակ՝ ստուգեն ինչ-ինչ թղթեր (նրանց մոտ, ովքեր այն հատում են): Ի լրումն այն ձեւականությունների, որոնք մենք կատարում ենք մեր կողմում: Բայց դարպասները բաց կլինեն, դա արդեն հայտարարվել է»,- ասել է նահանգապետը: