Բաժիններ՝

Բաղդադն Իրաքի տուրգործարկուներին արգել է աշխատել Քրդստանի հետ

Իրաքի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է Իրաքյան Քրդստան բոլոր տուրիստական ուղեւորությունների դադարեցման մասին՝ տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեից հետո։

«Բաղդադի, հարավային եւ կենտրոնական նահանգների տուրիստական ֆիրմաները չեղյալ են հայտարարել բոլոր տուրիստական ուղեւորություններն Իրաքյան Քրդստանի քաղաքներ՝ անջատման հանրաքվեից հետո»,-ասված է վարչության ղեկավար Մահմուդ ազ Զուբեյդիի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները «վախենում են» մեկնել տարածաշրջան:

Ազ Զուբեյդին զբոսաշրջությունը գնահատել է որպես ինքնավար տարածաշրջանի եկամուտների՝ ծավալով երկրորդ աղբյուր, որն ամսական շուրջ երկու միլիոն դոլար է բերում:

«Մոտ օրերս բոլոր արտասահմանյան տուրֆիրմաները եւ ավիաընկերությունները չեղյալ կհայտարարեն ուղեւորությունները տարածաշրջան: Դա հավասարազոր է տարածաշրջանի մեկուսացմանը, այն չի կարող ընդնունել այնքան զբոսաշրջիկների, որքան մինչեւ հանրաքվեն»,- հայտարարել է ազ Զուբեյդին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս