Բաժիններ՝

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան բեկման չեն հասել Brexit-ի շուրջ բանակցություններում

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան բեկման չեն հասել Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հիմնախնդրի (Brexit) շուրջը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ չորրորդ փուլից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք առաջընթացի հասանք մի շարք հարցերում, բայց դեռ պետք է շատ բան անենք: Տակավին չենք հասել վերջնակետին»,- ընդգծել է նա՝ նշելով, որ երեք հիմնական հարցերից (ֆինանսական կարգավորում, քաղաքացիների իրավունքներ եւ Իռլանդիայի հետ սահման) ոչ մեկի շուրջ դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերված:

Բառնիեն նաեւ նշել է, որ բանակցություններում տիրող վիճակը կքննարկվի Բրյուսելում հոկտեմբերի 19 – 20-ը կայանալիք գագաթնաժողովում եւ Եվրախորհրդարանի՝ հաջորդ շաբաթ նախատեսված նստաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս