Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտը՝ նորվեգական գահի ժառանգորդ Հաակոնի կինը, պատմել է, որ իրեն անբուժելի հիվանդություն են ախտորոշել:
Թուրքական «Türk-İş» կազմակերպությունը հաշվարկել է ամսական եկամտի այն առավելագույն շեմը, որից ցածր եկամուտ ստացող ընտանիքը կարող է համարվել «սովի մատնված» կամ «աղքատ»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումների պատրաստման համատեքստում անդրադարձել են միջազգային և երկկողմ օրակարգի հարցերի:
ՄՆ-ում ակտիվ ընթանում է նոյեմբերի 6-ին նախատեսվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Վրաստանում ավարտվումէերկաթուղու Խաշուրի – Զեստաֆոն հատվածի կառուցումը:
Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։
Վրաստանի Գորի քաղաքի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչներին ցնցել է 8-ամյա աղջնակի սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ։
«Բոլթոնի այցի հետ կապված պետք է դիտարկենք երկու ուղղություն՝ հայ-իրանական հարաբերությունները, որտեղ մենք Արևմուտքին պետք է հասկացնենք, որ այդ հարաբերությունները մեզ համար կենսական են, և Արցախի խնդրի կարգավորման արագացված գործընթաց, որը ոչ թե փոխզիջումային, այլ զիջումային տարբերակն է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել գերմանական Eurofighter կամ ֆրանսիական Rafale օդանավերի փոխարեն ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչներ գնելու Բրյուսելի որոշման կապակցությամբ, նշելով, որ այն հակասում է եվրոպական շահերին։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 26-ին Վրաստանի կառավարության անդամների հետ քննարկել է երկու երկրների համագործակցության ընդլայնման հարցերը։
Հորդանանում դպրոցականների փոխադրող ավտոբուսի ջրասուզումը հանգեցրել է 20 հոգու զոհվելու, որոնց մեծամասնությունը երեխաներ են:
Չինաստանը որոշել է հրաժարվել Իրանից նավթի գնումներից:
Էկվադորի իշխանությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը գտնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը, առաջարկել են նրա հետ կապված իրադրության լուծման երկու տարբերակ, սակայն երկուսն էլ ավստրալացին մերժել է:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը՝ դեսպանների մակարդակով, հոկտեմբերի 31-ին կանցկացվի Բրյուսելում:
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների առաջիկա քառակողմ հանդիպումը կդառնա փորձ՝ որոնելու-գտնելու երկրների համար ընդհանուր թեմաներն արաբական երկրի ճգնաժամի համատեսքստում:
Եվրամիությունը հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի ոչ շատ սահմանափակիչ միջոցներից մեկը, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի համակրանքը, ինքը չի պատկերացնում, որ հրապարակում կարելի է հավաքել ժողովրդին ու որոշել, որ ազատագրված տարածները վերադարձնում են. «Գրավյալ տարածքներ մենք չունենք, և վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ԼՂ ինքնորոշման ճանաչում, և հետո գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվի բանակցային փուլում, չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր:
Ջո՛ն, առայժմ պարզ չէ Երևանում աղվեսային ոճով արտահայտած քո այն մտքի բուն նպատակը, թե «Հայաստանի նոր իշխանությունը, եթե Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով մեծ մանդատ ստանա, ապա դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար, հավելելով, որ, եթե համապատասխան պատրաստակամություն լինի, հարկավոր է նման մոտեցման վերաբերյալ աշխատել նաև ադրբեջանական կողմի հետ»:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում հուլիսի վերջից ի վեր գերազանցել է 250-ը, նրանցից 162-ը մահացել են, իսկ 67-ն ապաքինվել:
Կրեմլում հումորով են վերաբերվել The New York Times թերթի այն հրապարակմանը, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր գաղտնալսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հեռախոսը:
Թուրք սյունակագիր Էրթյուրք Թյուրքերը վերլուծական հոդված է հրապարակել Նորվեգիայում հոկտեմբերի 25-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժության մասին։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, նույնպես մասնակցում է այդ զորավարժությանը։
Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին):
Կուբանում տեղատարափներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի:
Թուրքական ոստիկանությունն Ադանայի նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում «Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել:
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է առնվազն 24 F-35 բազմագործառական կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները, որպեսզի վերացնի անսարքությունները վառելիքի մատուցման համակարգում:
Չինաստանի Չունցին քաղաքում խոհանոցի դանակով զինված կինը վերքեր հասցրել մանկապարտեզի 14 սաների:
Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել են Թուրքիա անցնել փորձող ներգաղթյալներ: