Բաժիններ՝

Չինաստանը հրաժարվում է իրանական նավթից. The Wall Street Journal

Չինաստանը որոշել է հրաժարվել Իրանից նավթի գնումներից: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ավելի վաղ Պեկինը պաշտպանում էր Թեհրանին եւ հանդես էր գալիս նրա նկատմամբ պատժամիջոցների դեմ: Թերթի տվյալներով՝ իրանական նավթի գնումներից կհրաժարվեն երկրի երկու խոշորագույն նավթընկերություններ, որոնք պատկանում են պետությանը՝ China National Petroleum Corporation-ը (CNPC) եւ China Petrochemical Corp.-ը: Ավելի վաղ դրանք գնում էին օրական 600 հազար բարել նավթ:

Բացի դրանից, Իրանի հետ համագործակցությունը դադարեցնել է պլանավորում Չինաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Kunlun-ը, որը պատկանում է CNPC-ին: Մինչ օրս հենց այդ բանկով են անցել իրանական վառելիքի մատակարարման բոլոր հաշվարկները:

Վերլուծաբանների կարծիքով՝ որոշումը կարող է երկու գլխավոր պատճառ ունենալ. Ճնշումն ԱՄՆ-ի կողմից, որը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, եւ Սաուդյան Արաբիայից արտահանվող նավթի գների իջեցումը: Դրան հանգեցրել է հանույթի ավելացումը թագավորությունում: Իշխանություններն այդ կերպ փորձում են սքողել լրագրող Ջեմալ Հաշքաջիի սպանության սկանդալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս