Բաժիններ՝

Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույցով քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև շփումների նախապատրաստման հարցեր

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումների պատրաստման համատեքստում անդրադարձել են միջազգային և երկկողմ օրակարգի հարցերի: Այդ մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփումների նախապատրաստման համատեքստում նրանք քննարկել են միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-ին հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ: Բանակցությունների ավարտից հետո հայտարարվել էր, որ Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Փարիզում, որտեղ նշվելու է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031