Բաժիններ՝

Կուբանում տարերքի զոհերի թիվը հասել է վեցի

Կուբանում տեղատարափներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել էԿրասնոդարի երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Կապուստինը:

«Ընդհանուր թիվը փոխվել է եւ հասել վեցի»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին: Կապուստինի խոսքով՝ չորս մարմին հայտնաբերվել է Ապշերոնյան շրջանում տների հետազոտման ընթացքում: Այնտեղ հեղեղվել է մոտավորապես 2 հազար տուն:

Սաստիկ անձրեւներից հետո Կրասնոդարի երկրամասում ջրով է ծածկվել շուրջ 30 բնակավայր, վնասվել են ավտոճանապարհներ եւ երկաթուղային ճանապարհներ, ուշացել են գնացքները, քանդվել են մի քանի կամուրջներ եւ դրանց մատույցներ: Կան էլեկտրա- եւ գազամատակարարման ընդհատումներ, առանց ջրի է մնացել Տուապսեն, որտեղ ավելի քան 60 հազար մարդ է բնակվում: Բնակելի տներ եւ տնամերձ հողամասեր են ջրի տակ անցել Տուապսեի, Ապշերոնի շրջաններում եւ Սոչիում: Կրասնոդարի երկրամասի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս