Բաժիններ՝

Պեսկովը մեկնաբանել է Սիրիային նվիրված առաջիկա գագաթնաժողովը

Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների առաջիկա քառակողմ հանդիպումը կդառնա փորձ՝ որոնելու-գտնելու երկրների համար ընդհանուր թեմաներն արաբական երկրի ճգնաժամի համատեսքստում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա առաջին հանդիպումն է այդ ձեւաչափով: Ֆրանսիան եւ Գերմանիան սիրիական պրոբլեմատիկայի քննարկմանը մասնակցել են այլ ռեժիմով, այժմ խոսքը վերաբերում է տարբեր ձեւաչափերի համատեղմանը, դիրքորոշումների համեմատմանը՝ քննարկման ընդհանուր թեմաները որոնել-գտնել փորձելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը եւ հավելել, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի ղեկավարները համատեղ հայտարարություն կանեն Ստամբուլում Սիրիային նվիրված գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:

Չորս երկրների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 27-ին Թուրքիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031