
Էկվադորի իշխանությունները պատմել են Ասանժի հետ կապված իրադրության զարգացման երկու տարբերակի մասին

Էկվադորի իշխանությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը գտնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը, առաջարկել են նրա հետ կապված իրադրության լուծման երկու տարբերակ, սակայն երկուսն էլ ավստրալացին մերժել է: Հոկտեմբերի 25-ին Կիտոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազ Ինյիգո Սալվադոր Կրեսպոն։
«Նրան առաջարկվել է հանձնվել Մեծ Բրիտանիայի արդարադատությանը՝ իրեն այն երաշխիքների տարմադրման պայմանով, որոնք Էկվադորի կառավարությանը հաջողվել Է ստանալ»,- մեջբերում է Կրեսպոյի խոսքը EFE գործակալությունը: Այդ երաշխիքների թվում նա նշել է Լոնդոնի հանձնառությունը, որ Ասանժը «չի արտահանձնվի կամ տրվի ոչ մի այլ երկրի»: Որպես այլընտրանք ավստրալացուն առաջարկվել է Էկվադորի դեսպանատանը մնալ ցանկացած ժամանակի ընթացքում, սակայն որոշակի կանոնների կատարման պայմանով:
Այս երկու առաջարկություններն էլ Ասանժը հրաժարվելէ ընդունել, նշել է Կրեսպոն: Ըստ որում նա հերքել է վերջերս ավստրալացու արած հայտարարությունները, թե դիվանագիտական ներկայացուցչության տարածքում գտնվելու համար Էկվադորի իշխանությունների կողմից սահմանված կանոնները ոտնահարում են նրա իրավունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: