Բաժիններ՝

Պենտագոնը դադարեցնում է F-35 ինքնաթիռների թռիչքները վառելիքի մատուցման խնդիրների պատճառով

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է առնվազն 24 F-35 բազմագործառական կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները, որպեսզի վերացնի անսարքությունները վառելիքի մատուցման համակարգում: Ինչպես հոկտեմբերի 25-ին հայտնել է Defense News թերթը, տեսչական զննությունը բացահայտել է միանգամից երկու դետալներ, որոնց աշխատունակությունն անհրաժեշտ է ստուգել՝ վթարներից խուսափելու համար:

Ավելի վաղ Պենտագոնն արդեն դադարեցրել էր այդ տիպի բոլոր ինքնաթիռների թռիչքները, որպեսզի կատարի դրանց շարժիչներում հնարավոր անսարքությունների հետազոտություն՝ սեպտեմբերի վերջին Հարավային Կարոլինայում F-35B-ի կործանումից հետո:

«Ի լրումն վառելիքափողակի հետ կապված՝ ավելի վաղ նշված խնդրի բացահայտվել են վառելիքի մատուցման երկու նոր փողակներ, որոնք անհրաժեշտ է ստուգել»,- մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի ներկայացուցչի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031