Բաժիններ՝

ԵՄ-ն խստացրեց ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի ոչ շատ սահմանափակիչ միջոցներից մեկը, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Հոկտեմբերի 26-ին այս մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական հանդեսը:

«Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների) կոմիտեն նշել է երեք առեւտրական նավեր միջազգային նավահանգիստներ մուտքի արգելքի համար: Այս առնչությամբ Եվրամիության պատժամիջոցների ցուցակը պետք է լրացվի այդ որոշմանը համապատասխան»,- ասված է փաստաթղթում: Հավելվածում թվարկված են երեք հյուսիսկորեական առեւտրական նավեր, որոնք զբաղվում են նավթի փոխադրմամբ՝ խախտելով ՄԱԿ-ի սահմանափակիչ ռեժիմը:

ԿԺԴՀ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակն ամենաընդգրկուններից մեկն է եւ գործնականում արգելում է ցանկացած տնտեսական կապ այդ երկրի հետ՝ բացառությամբ ԵՄ-ի հումանիտար աջակցության եւ ագրարային հատվածի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031