Բաժիններ՝

Կրեմլում հումորով են վերաբերվել Թրամփի անձնական հեռախոսի գաղտնալսման մասին The New York Times-ի հոդվածին

Կրեմլում հումորով են վերաբերվել The New York Times թերթի այն հրապարակմանը, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր գաղտնալսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հեռախոսը:

«Հարցրեք թերթին: Թերթը, հավանաբար, ինչ-որ մանրամասն տեղեկատվություն ունի այդ մասին, որը կարող 1ր հիմք դառնալ այդ տեղեկատվության հրապարակման համար: Ընդհանուր առմամբ, անշուշտ, նման հրապարակումներին մենք արդեն հումորով են վերաբերվում»,- հոկտեմբերի 25-ին լրագրողներին ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ The New York Times թերթը գրել է, որ Թրամփը շարունակում է օգտվել իր անձնական iPhone-ից՝ իր օգնականների խորհուրդներին հակառակ, որոնք նրան նախազգուշացրել են, թե Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետախուզական ծառայությունները գաղտնալսում են նրա հեռախոսը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031