Բաժիններ՝

Մակրոնն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու Բելգիայի որոշման կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել գերմանական Eurofighter կամ ֆրանսիական Rafale օդանավերի փոխարեն ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչներ գնելու Բրյուսելի որոշման կապակցությամբ, նշելով, որ այն հակասում է եվրոպական շահերին։

Բելգիայի կառավարությունը որոշում է ընդունել թագավորության ռազմաօդային ուժերի վերազինման համար գնել հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել: Հոկտեմբերի 26-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ամերիկացիների առավել շահավետ կոմերցիոն առաջարկությամբ է բացատրել ԱՄՆ-ից F-35 Lightning II կործանիչներ գնելու իշխանությունների որոշումը, ինչպես նաեւ նրանով, որ Ֆրանսիան այդպես էլ Բրյուսելին չներկայացրեց իր Rafale F-3R կործանիչի ստույգ արժեքը: «Ես իմ կողմից ափսոսանք եմ հայտնում ընդունված որոշման համար…

Կարծում եմ, որ այդ որոշումը կապված է բելգիական ընթացակարգի հետ, որին մեծ հանգանքով եմ վերաբերվում: Այն նաեւ կապված է քաղաքական սահմանափակումների հետ, եւ ես չէ, որ դա պետք է մեկնաբանեմ: Բայց ռազմավարական առումով այն հակասում է եվրոպական շահերին»,-ասել է Մակրոնը Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հավելել է, որ մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի ուշադրություն գրավի ապագա եվրոպական կոմերցիոն առաջարկների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս