Բաժիններ՝

Հորդանանում դպրոցական ավտոբուսի ջրասուզման զոհերի թիվը հասել է 20-ի, երկրում սուգ է հայտարարված

Հորդանանում դպրոցականների փոխադրող ավտոբուսի ջրասուզումը հանգեցրել է 20 հոգու զոհվելու, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհվածների մասին: Հոկտեմբերի 25-ին 37 դպրոցականներից բաղկացած խումբը յոթ չափահասների հետ միասին ուղեւորվել էր տաք աղբյուրներ, որը գտնվում է Մեռյալ ծովից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Անսպասելի հեղեղման հետեւանքով նրանց ավտոբուսը ջրասույզ է եղել:

Տուժել է մոտավորապես 30 մարդ, եւս մի քանի հոգի անհետ կորել են: Տեղի փրկարար ծառայությունների գործողությանը մասնակցում են իսրայելացի զինվորականներ: Ողջ մնացածների որոնումները Հորդանանյան հարթավայրում շարունակվում են հոկտեմբերի 26-ին:

Փրկարարական աշխատանքներում գործի են դրված ուղղաթիռներ, մի քանի հարյուր մարդ եւ խուզարկու շներ: Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը հետաձգել է պլանավորված աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ նա պետք է հանգուցային խոսնակը դառնար անվտանգությանը նվիրված համաժողովում: Նաեւ թագավորը կարգադրել է երեք օրով խոնարհել դրոշները` ի նշան զոհվածների համար սուգի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս