Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 26-ին Վրաստանի կառավարության անդամների հետ քննարկել է երկու երկրների համագործակցության ընդլայնման հարցերը։

«Հանդիպումների ընթացքում մենք քննարկեցինք պաշտպանության, անվտանգության, տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հարցերը: ԱՄՆ-ը մտադիր է այսուհետեւ էլ օգնություն ցուցաբերել Վրաստանին եւ ընդլայնել երկու երկրների համագործակցությունը»,-հայտարարել է նա լրագրողներին: Բոլթոնի խոսքով՝ «Վաշինգտոնում մտածում են այն բանի շուրջ, թե էլի ինչ ուղղություններով է հնարավոր ակտիվացնել ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունը»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը Թբիլիսիում հանդիպումներ է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի, վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031