Բաժիններ՝

8-ամյա աղջնակի դաժան սպանությունը ցնցել է Վրաստանը

Վրաստանի Գորի քաղաքի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչներին ցնցել է 8-ամյա աղջնակի սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ։ Դպրոցական Նանի Բերիաշվիլին կորել էր հոկտեմբերի 25-ի ցերեկը: Ընտանիքը տագնապ էհնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել պարի դասից հետո, քաղաքում ակտիվ որոնումներ են սկսվել:

Աղջկա մարմինը հայտնաբերել են գիշերը Լիախվի գետից ոչ հեռու տեղական շուկայի մոտ, որը 50 մետր է հեռու զոհի տնից: ՆԳ նախարարության տվյալներով՝ աղջկան սպանել է 34-ամյա մի տղամարդ, որը բանվորություն էր անում հարեւան տանը: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել դաժան սպանությունը, իսկ երեկոյան հանցագործը աղջկա մարմինը նետել է փողոց: Ինչպես նշում են ականատեսները, երեխայի ոտքերը կապված էին մետաղալարով, իսկ գլուխը կապված էր պոլիէթիլենային փաթեթով: «Մենք արդեն վախենում ենք:

Վախենում ենք երեխաներ մեծացնել»,-գոռում էր տեղի մի բնակչուհի, երբ ոստիկանությունը գտել է երեխայի մարմինը: Զոհվածի մերձավորներն ու հարազատները պահանջում են խստիվ պատժել հանցագործին: «Նրան չպետք է բանտարկել: Նրան պետք է այրել»,-գոչում էր Բերիաշվիլիների ընտանիքի մերձավորը ոստիկանության շենքի մոտ, ուր տեղափոխել են մեղադրյալին: «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրյալին բռնել են այն տանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:

«Ասում են, որ այնտեղ արյուն են գտել նկուղում: Արյուն է եղել նաեւ պատին ու հատակին»,-ասել է հարեւանուհին: Հարեւաննների տեղեկատվության համաձայն, չարաբաստիկ տունը, որտեղ կատարվել է հանցագործությունը, գնել են երկու շաբաթ առաջ: Նոր տերերի համար տունը նորոգում էին երեք բանվորներ: Հայնի է, որ ոստիկանությունն արդեն հարցաքննել է այն երկու բանվորներին, որոնք աշխատում էին կասկածյալի հետ միասին: Հետաքննությունն անցկացվում է «անչափահասի կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով: Այդ հանցագործությունը պատժվում է 13-ից մինչեւ 17 տարվա ազատազրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս