Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում իր թեկնածությունը չի առաջադրի կուսակցության նախագահի պաշտոնում:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցում է Lion Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուղեւորների ազգականներին ու մերձավորներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու արեւմտյան մասում:
Բրյուսելը չի կարողանում մինչեւ նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գտնել Եվրամիության որեւէերկիր, որը կհամաձայներ իրավաբանական հասցե դառնալ ընկերության՝ Իրանի հետ առեւտրական հաշվարկների համար հատուկ մեխանիզմի (SVP) գրանցման նպատակով:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով Թուրքիա է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը:
Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշաքջին փորձում էր գտնել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում:
Ֆեդերալ դատախազները խնրանք են հղել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ Փիթսբուրգի սինագոգի վրա հարձակման մեջ մեղադրվողի նկատմամբ մահապատժին հավանություն տալու համար:
Խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն հաղթանակ է տարել Բրազիլիայի նախագահական ընտրությունների՝ հոկտեմբերի 28-ին կայացած երկրորդ փուլում:
Իտալիայի հինգ մարզերում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված վատ եղանակի պատճառով:
Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:
Հոկտեմբերի 29-ին աղետի է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել Էր Պանկալպինանգ:
«Այս այցի ընթացքում տեսանելի դարձավ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը մրցակցելու է, գերտերությունների մրցակցությունը արտահայտվում է նաև այս տարածաշրջանում, և ԱՄՆ-ը դեմ չի լինի նախաձեռնությամբ հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»։
«Ջոն Բոլթոնը փորձել է նաև հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններ կան մոտ ապագայում հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժեր արձանագրելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։
Չինաստանը պլանավորում է մինչեւ 2030 թվականը կառուցել աշխարհի հզորագույն կոլայդերը՝ 35 միլիարդ յուան (շուրջ 5,05 միլիարդ դոլար) ընդհանուր արժողությամբ:
Այս այցը, Տարասովի խոսքով, ամերիկացիներին հնարավորություն տվեց ուսումնասիրել տրամադրությունները երեք երկրներում և այն, թե ինչ միջոցներով ԱՄՆ-ը կարող է էլ ավելի ամրապնդվել այստեղ իր ավելի գլոբալ քաղաքականության հաջողության համար:
«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել բոլոր մասնակիցների ներկայությամբ՝ բանավոր կերպով, անձնապես Պուտինը կանչել էր երկու ղեկավարներին, և բաց կերպով համաձայնություն էր ձեռք բերվել: Ասել, որ այստեղ եղել է գաղտնի դիվանագիտություն, հնարավոր չէ: Այդ ուղիղ կապը նրանց միջև, մեծ հաշվով, Ալիևի կոմպրոմիսն էր, դա մեծ քայլ էր նրա կողմից»:
Հարևան Վրաստանը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 28-ին։
Ամերիկացիների գրեթե կեսը (49 տոկոսը) հանդես է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության դեմ:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգությանհարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի բովանդակության առանցքային բաղադրիչներից մեկն, անշուշտ, Իրանի դեմ իրականացվող քաղաքականությունն է և դրա հետ կապված՝ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները ճշգրտելը, հնարավոր է՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ իր հրավիրած մասնագետը բավականին ազդեցիկ կապեր ունի Վրաստանում, որի հետ արդեն պատրաստել են այլընտրանքային ճանապարհի պայմանագիրը և սպասում են, որ վրացական կողմն այն ստորագրի։
«Հայաստան-Իրան սահմանն աշխարհում ամենախաղաղ, ամենակայուն սահմաններից մեկն է։ Այս սահմանն ունի նաև մեկ այլ կարևորագույն հատկանիշ՝ դա երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած և ունեցող հնագույն սահմաններից մեկն է՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում կրած փոփոխություններով հանդերձ»։
Twitter միկրոբլոգների ծառայությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննադատությունից հետո սոցցանցի հայտնի օգտատերերի բաժանորդների թվի նվազումը բացատրել է ոչ իսկական օգտահաշիվների հեռացմամբ, հաղորդել է Hill թերթը։
Բելգիայի օդանավակայանի մամուլի ծառայության աշխատակիցը հայտարարել է, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում շաբաթ օրը չեղյալ է հայտարարվել 125 չվերթ: Այս մասին տեղեկացնում РИА Новости լրատվական գործակալությանը:
«Կարծում եմ՝ հայ-իրանական հարցում Հայաստանը պետք է շարունակի նախկին գիծը, այսինքն՝ նկատի ունենալով կումունիկացիոն և անվտանգային խնդիրները՝ աչքի լույսի պես պետք է պահպանի Իրանի հետ սահմանի բարեկամական բնույթը»։
Ստամբուլում երկկողմ հանդիպում են ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության վերաբերյալ արձագանքը «հիստերիա» է որակել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին հեռախոսով քննարկել են Փարիզում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հարցը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։