Բաժիններ՝

Չինաստանում կինը խոհանոցի դանակով 14 երեխայի է վերքեր հասցրել մանկապարտեզում

Չինաստանի Չունցին քաղաքում խոհանոցի դանակով զինված կինը վերքեր հասցրել մանկապարտեզի 14 սաների: Այդ մասին ասված է տեղական ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 39-ամյա կասկածյալը հարձակումը կատարել է հոկտեմբերի 26-ի առավոտյան մանկապարտեզի դարպասի մոտ, երբ երեխաները վերադառնում էին առավոտյան մարզանքից: Մանկապարտեզի աշխատակիցները եւ պահապանները կարողացել են կանգնեցնել կնոջը, պատահարի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է կնոջը:

Ցանցում տարածված տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես են ոստիկանները տանում հուզախռիվ կասկածյալին: Նրա արարքի դրդապատճառների մասին տեղեկություններ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031