
Պակիստանում փորձարկված բալիստիկ հրթիռը կարող է միջուկային մարտալիցք կրել

Պակիստանը մայիսի 23-ին «Շահին-2» դասի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել, որը կարող է միջուկային մարտալիցք կրել: Այդ մասին հայտնել է պակիստանյան բանակի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը:
«Տեղի է ունեցել «Շահին-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, որը կարող է հանդերձվել ինչպես միջուկային, այնպես էլ սովորական մարտալիցքով եւ թիրախներ խոցել 1500 կիլոմետր հեռավորության վրա»,-գրել է Գաֆուրը Twitter-ի իր օգտահաշվում: Սպայի խոսքով՝ հրթիռի կայացած հաջող փորձարկումները «համապատասխանում են տարածաշրջանում ռազմավարական կայունություն պահպանելու Պակիստանի նպատակներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: