Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախարարը ողջունել է երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն աննախադեպ եւ համապարփակ համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես ռազմական որլորտում: Տեղեկատվությունը տարածել է «Ամերիկայի ձայնը»:

Ռադիոկայանը հիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամերիկայի ձայնի» լրագրող Իեյ Մեուրմիշվիլիի հետ կայացած հարցազրույցում հայտարարել էր, որ «ինքը հանձնարարելի չի համարում» ամերիկյան ռազմակայանների կառուցումը Վրաստանում:

Պաշտպանության նախարարը ձեռնպահ է մնացել նախագահի դիրքորոշման գնահատումից եւ նշել է, որ հեռանկարում ինքը միայն ողջունում է ամերիկյան ռազմակայանների գոյությունը Վրաստանում:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ տարեվերջին Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կստորագրվի եռամյա շրջանակային համաձայնագիր, որն էլ ավելի կխորացնի ռազմական համագործակցությունը, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031