![](/banners/BeFunky-design.jpg)
Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/975766.jpg)
Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ: Այդ մասին հայտնել է Ada Derana ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթուղթը:
Նշվում է, որ Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան մայիսի 22-ին փաստաթուղթէ ստորագրել արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: Մեկ ամիս առաջ երկրի իշխանություններն այդ միջոցը ձեռնարկել էին, որպեսզի ոստիկանությանն ու զինված ուժերին օժտեն լիազորություններով, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունն ապահովելու համար:
Ապրիլի քսանմեկին Շրի Լանկայի տարբեր մասերում որոտացել է ութ պայթյուն, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, 250-260 մարդու կյանք են խլել: Զոհվածների թվում կան 42 օտարերկրացիներ: Ինչպես ավելի վաղ հայտնել է հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Չանդանա Վիկրամարատնեն, այսօրվա դրությամբ «զատկական» պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակալված են կամ ոչնչացված, հաղորդել էԷ ՌԻԱ Նովոստին: