Բաժիններ՝

Եգիպտոսում մայիսի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Եգիպտոսում մայիսի 22-ին գրանցվել է այդ ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան: Մայրաքաղաք Կահիրեում օդի ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, իսկ արևի ճառագայթների ներքո ջերմաչափը ցույց է տվել 50 աստիճան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրի հարավում ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի:

Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ առաջիկայում ջերմաստիճանը հասնելու է իր գագաթնակետին և մայրաքաղաքային շրջանում գրանցվելու է 46 աստիճան տաքություն:

Նման պայմաններում երկրում տրանսպորտն աշխատում է հատուկ ռեժիմով, դպրոցներում միառժամանակ դադարեցվում են դասերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս