
Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է մաքսատուրքը

Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է լրացուցիչ մաքսատուրքը: Անկարան այս քայլը կատարել է ի պատասխան նախորդ շաբաթ Վաշինգտոնի կողմից ընդունած որոշմանը, ըստ որի՝ թուրքական պողպատի ներկրման 50%-անոց մաքսատուրքը նվազեցվել էր 25%-ի: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ամերիկյան ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերը կրճատելու մասին Թուրքիայի նախագահի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում:
Նշվում է, որ ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքը սահմանվել էր 2018 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ:
Նոր որոշումը վերաբերում է ամերիկյան արտադրության ապրանքների հետևյալ ապրանքատեսակների խմբերին՝ մարդատար մեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, թութունի տերևներ, կոսմետիկա, չմշակված թուղթ ու ստվարաթուղթ: