Բաժիններ՝

«Նրան բերե՛ք այստեղ: Նայեք այս տղային». Թրամփը հիացած է պատի պատկերով կոստյում հագած՝ հանրահավաքի մասնակցով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում հիացմունք է հայտնել իր կողմնակիցներից մեկի նկատմամբ, որը եկել էր աղյուսե պատ պատկերող կոստյումով, եւ նրան հրավիրել է բեմ բարձրանալ: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատի կառուցման մասին ճառի ընթացքում Թրամփը կողմնակիցների բազմության մեջ նկատել է արտասովոր կոստյումով տղամարդու եւ հիացել նրանով: Թրամփը նրան խնդրել է բարձրանալ բեմ, ինչից հետո ընդհանուր ցնծության ներքո սեղմել է նրա ձեռքը:

«Նրան բերե՛ք այստեղ: Նայեք այս տղային»,- հայտարարել է Թրամփը: «Այժմ մենք գիտենք, թե նա ում օգտին կքվեարկի»,- կատակելէ նախագահը: Լուսանկարներում, որոնք ցուցադրում է հեռուստաալիքը, երեւում է, որ տղամարու հագին կոստյում է եւ փողկապ՝ աղյուսաշարվածք պատկերող նկարով, իսկ ձեռքին ցուցանակ՝ «Կառուցիր ինձ» մակագրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս