
«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, ես միայն նրան կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները». Զուրաբիշվիլի

«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, ես միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Դուք ինչ կասեիք պարոն Պուտինին» լրագրողի հարցին, Զուրաբիշվիլին ասել է, որ հետաքրքիրն այն է, թե ինչ կպատասխանի Պուտինը:
«Ինչ կպատասխանի ինձ պարոն Պուտինը, դա է հետաքրքիր: Նա պետք է անի առաջին քայլը: Այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում եվրոպական բոլոր գործընկերների խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի պահում միջազգային հանրակցության հետ եւ ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ նրա ընդհանուր գործելակերպին: Այնպես որ, ինչ կարգի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում: Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, ես միայն նրան կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները»,- հավելել է Սալոմե Զուրաբիշվիլին: