Բաժիններ՝

Բրյուսելը չի ցանկանում փոխզիջման գնալ Brexit-ի շուրջ գործարքի վերանայման հարցում. Ջոնսոն

Եվրամիությունը չի ձգտում փոխհամաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի առանձին դրույթների վերանայման հարցում: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը Facebook-ում առցանց-տեսահեռարձակման ընթացքում պատասխանել է ինտերնետ-օգտատերերի հարցերին:

«Մեր եվրոպացի բարեկամները փոխզիջման գնալու պատրաստակամություն չեն դրսեւորում, նրանք բնավ դրան չեն գնում, երբ գործը վերաբերում է դուրս գալու մասին Համաձայնագրին, թեեւ այն (խորհրդարանի կողմից) մերժվել է երեք անգամ: Նրանք կառչում են դուրս գալու վերաբերյալ Համաձայնագրի յուրաքանչյուր տառից, յուրաքանչյուր ստորակետից, ներառյալ «բեքստոպ»-ը (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո), քանի որ նրանք դեռեւս մտածում են, որ Brexit-ը կարող է արգելափակվել խորհրդարանում»,-ասել է նա:

«Ամենաահավորն այն է, որ որքան երկար դա շարունակվի, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մենք ստիպված կլինենք դուրս գալ առանց գործարքի,- նշել է Միացյալ Թագավորության վարչապետը:-Դա այն չէ, ինչ ես ցանկանում եմ, դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք, բայց մեզ հարկավոր է, որ մեր եվրոպացի բարեկամները գնան փոխզիջան: Որքան ավելի շատ են նրանք մտածում այն հնարավորության գոյության մասին, որ Brexit-ը կարող է արգելափակվել խորհրդարանում, այնքան ավելի են նրանք անդրդվելի դառնում իրենց դիրքորոշման մեջ», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս