Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսին՝ հրաժարվել հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց եւ անցնել ընդդիմության կողմը:
«Վլադիմիր Պադրինո, դու ունես ընտրություն: Քո զինվորներին ու համաքաղաքացիներին պաշտպանիր դիկտատոր Մադուրոյի կտտանքներից ու բռնությունից: Այլապես քեզ կհիշեն որպես մի մարդու, ով մեղսակից է սահմանադրական երդմանը դավաճանածի այդ արարքներին»,- այսօր գրել է Բոլթոնը Twitter-ում:
Այս հայտարարությունները նա արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Պադրինո Լոպեսը պահանջեց պատժել նրանց, ովքեր նպաստում են Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: