Ճապոնիայում ռեկորդային մակարդակի տեղումներ են սպասվում «Կրոսա» թայֆունի պատճառով
«Կրոսա» թայֆունը, որը Խաղաղ օվկիանոսի կողմից շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ, կարող է իր հետ ռեկորդային մակարդակի տեղումներ բերել: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտարարել է երկրի օդերեւութաբանության ազգային վարչությունը:
Ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ տեղումների մակարդակը կարող է գերազանցել 1200 միլիմետրը: Տեղացի բնակիչներին նախազգուշացնում են գետերի վարարման, սողանքների սպառնալիքի մասին եւ հորդորում են տարահանվել հատուկ կազմակերպված կենտրոններ:
Վերահաս թայֆունի պատճառով, որն օգոստոսի 15-ին պետք է հասնի երկրի արեւմտյան եւ հարավարեւմտյան շրջաններ, չեղարկվել են շուրջ 400 ներքին ավիաչվերթներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: