Հնդկաստանում չդադարող ջրհեղեղների հետևանքով ավելի քան 270 մարդ է մահացել
Հնդկաստանում ավելի քան 270 մարդ է զոհվել վերջին երկու շաբաթում երկրի մեծ մասում չդադարող ջրհեղեղների հետևանքով, որոնք պայմանավորված են առատ մուսոնային անձրևներով:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, ավելի վաղ հաղորդվում էր տարերային աղետի 225 զոհի մասին:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ուժեղ անձրևները շարունակվելու են:
Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Կերալա և Կարնատակա հարավային նահանգներում հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները 149 մարդու կյանք են խլել: Արևմտյան Մահարաշտրա և Գուջարաթ նահանգներում եղանակային պայմանների պատճառով զոհ է գնացել 80 մարդ: Ավելի քան 40 մարդ մահացել է կենտրոնական Մադհյա-Պրադեշ և երկրի հյուսիսում գտնվող Ուտարակխանդ նահանգներում:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ուժեղ անձրևները կշարունակվեն: