
Ճապոնիայում «Կրոսա» թայֆունի պատճառով մարդիկ են տուժել, տարհանում է հանձնարարվել 580.000 բնակչի

Առնվազն տասը մարդ է տուժել Ճապոնիայի արեւմտյան եւ հարավարեւմտյան պրեֆեկտուրաներում, որտեղ «Կրոսա» թայֆունի պատճառով հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք ուղեկցվում են փոթորկալի քամիով: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Ընդհանուր առմամբ Սիկոկո եւ Կյուսյու կղզիների մոտավորապես 580 հազար բնակիչներ տարհանման հանձնարարական են ստացել եղանակի հետ կապված իրադրության կապակցությամբ: Ճապոնիայում չեղարկված ներքին ավիաչվերթների թիվը հասել է 720-ի: Նաեւ փոփոխություններ են կատարվել գնացքների չվացուցակում:
Ներկայում քամու արագությունը կազմում է վայրկյանում 35 մետր: Ինչպես սպասվում է, օրվա ընթացքում Ճապոնիայի մի շարք պրեֆեկտուրաներում կգրանցվեն մինչեւ 800 մմ տեղումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: