
Ծեծկռտուք՝ Կալիֆոռնիայի բանտում. 50-ից ավելի կալանավորներ տուժել են

Տասնյակ կալանավորներ են տուժել Սոլեդադ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) բանտում երեկ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտոցի հետեւանքով: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ շուրջ 200 բանտակյալներ ծեծկռտոց են սարքել բանտի բակում: Պահապան ծառայությունը հարկադրված է եղել կրակել օդ, որպսզի դադարեցնի անկարգությունները: Ութ կալանավորների տարել են հիվանդանոցներ հիմնարկության սահմաններից դուրս, 50 մարդ բժշկական օգնություն է ստացել բանտի պատերի ներսում:
Պահակախմբի անդամներից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: