Բաժիններ՝

Թեհրանը պատրաստ է կրկին կրճատելու միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. Ռոուհանի

Թեհրանը պատրաստ է դիմել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կատարումը կրճատելու երրորդ քայլին, եթե համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների կողմից դրա կատարման հետ կապված իրադրությունը չփոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Ինչ վերաբերում է մեր կողմից (միջուկային գործարքով ստանձնած) պարտավորությունների կատարմանը, ապա մենք կպահպանենք առաջվա մոտեցումը: Եթե մեր կողմից նշանակված 60-օրյա ժամկետը լրանալուց հետո ոչ մի արդյունք չլինի, ապա մենք անպայմանորեն կանցնենք (պարտավորությունների կրճատման) երրորդ փուլին»,-ասված է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ «այնուհետեւ կտրամադրվի նոր 60-օրյա ժամկետ՝ այս խնդրի լուծում գտնելու համար»: 2019 թվականի մայիսի 8-ին Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը եւ մյուս մասնակիցներին 60 օր է տալիս դրա կատարմանը վերադառնալու համար:

Հուլիսի 7-ին Թեհրան անցավ պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլին (հայտարարեց ուրանի՝ 3,67 տոկոսից բարձր հարստացման մասին) եւ խոստացավ պարտավորությունները կրճատել յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները հանձնառու չլինեն կատարելու ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս