
Մերկելը նշել է Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման պայմանը

Առանց Մինսկի համաձայնագրերի կատարման Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները կլինեն «ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք դրանք տեսնել»: Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք (Լիտվայի նախագահի հետ, որն այցով գտնվում է ԳԴՀ-ում) խոսեցինք Ուկրաինայի մասին եւ կարծում ենք, որ Մինսկի համաձայնագրերը պետք է հնարավորինս իրագործվեն: Մենք խոսեցինք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, եւ Մինսկի համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը կապված է այն բանի հետ, որ (Ռուսաստանի հետ) կոոպերացիայի հնարավորությունները մինչ այժմ այնպիսին չեն, ինչպեսին մենք կցանկանայինք դրանք տեսնել»,- ասել է Մերկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: