Նոր Զելանդիայի իշխանությունները հավանություն են տվել գաղտնարժույթներով աշխատավարձի վճարումներին
Նոր Զելանդիայի իշխանությունները պաշտոնապես հավանություն են տվել ընկերությունների կողմից աշխատավարձը գաղնարժույթներով վճարելուն: Այդ մասին հայտնել է Financial Times թերթը:
«Նոր Զելանդիան … օրինական հիմունքերով հավանություն է տվել այն ընկերություններին, որոնք իրենց աշխատակցիներին աշխատավարձը վճարում են կրիպտոարժույթներով, ինչի շնորհիվ ակտիվների այդ դասը հավասարեցրել են վճարումների հիմական ձեւերին…
Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ թույլատրվում է սեպտեմբերի 1-ից աշխատավարձի վճարումը գաղտնարժույթներով, ինչպիսիք են բիթքոյնները, եթե վճարումներն իրականացվում են կանոնավոր հաստատագրված գումարների տեսքով: Ընտրված թվային արժույթը նաեւ պետք Է կապակցված լինի առնազն մեկ ֆիատային արժույթի եւ պետք է լինի փոխարկելի վճարման ստանդարտ ձեւի»,- գրել է հրատարակությունը:
Այսօրվա դրությամբ գաղնարժույթներով վճարումներ են իրականացվում նաեւ Ճապոնիայում. կրիպտոոլորտը երկրում օրենսդրորեն կարգավորված է, իսկ կրիպտոարժույթներն օրինական վճարային միջոցի կարգավիճակ ունեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: