Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար:
Թուրքիայի Մալաթիա նահանգում է գտնվում երկրի թերևս ամենաթանկարժեք առանձնատունը, որի մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է։ Շինությունն իր տեսքով իսկական արքայական պալատ է հիշեցնում։
Սիրիայի ռազմաօդային և հրետանային ուժերը հարվածներ են հասցրել Համայի և Իդլիբի վարչական սահմանների միջև տեղակայված, «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման բազաներին:
Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Յան Էգլանդը Թուրքիային կոչ է արել բաց պահել հարավային սահմանները Սիրիայի Իդլիբ նահանգի խաղաղ բնաչության համար։
Գերմանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում թուրքական լիրայի արժեզրկման թեման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն Իդլիբի նահանգում կալանավորել են զինված ընդդիմության խմբավորումների այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են սիրիական բանակի հետ հաշտությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոց է սահմանել Թուրքիայի դեմ: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում, որում մասնավորապես ասված է.
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել է հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանիին՝ պահանջելով պաշտոնաթող լինել հանուն ժողովրդի հանգստության: Այդ մասին հայտնել է «Աշ Շարկ ալ Աուսաթ» միջարաբական թերթը:
Օգոստոսի 10-ի առավոտից գրեթե ողջ Աջարիայում տեղացող հորդառատ անձրեւները լուրջ խնդիրներ են ստեղծել տեղի բնակիչների Վրաստանի այս ինքնավար հանրապետության սեւծովյան առողջարաններում հանգստացող հյուրերի համար:
ՆԱՏՕ-ն Twitter-ի իր օգտահաշվում զետեղել է տեսահոլովակ, որտեղ Ռուսաստանը առաջին տեղն է դնում անդրատլանտյան անվտանգության սպառնալիքների թվում:
Ֆրանսիայի հարավում շուրջ 1600 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել են տեղետարափ անձրեւների հետեւանքով, կան անհայտ կորածներ: Այդ մասին հաղորդել է Sputnik-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:
Առնվազն 69 զբոսաշրջիկներ, այդ թվում` 20 օտարեկրացիներ են սողանքների հետեւանքով փակված մնացել Հնդկաստանի հարավի Կերալայի նահանգի Ինդուքիի օկրուգի Մունար առողջավայրում:
Իրանը հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ նավթի արդյունահանումը նվազեցրել է օրական 40 հազար բարելով՝ օրական մինչեւ 3,75 մլն բարել, ինչն ամենացածր մակարդակն է 2017 թվականի ապրիլից ի վեր. նավթի արտահանումը նվազել է օրական 90 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,19 մլն բարել:
Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել է 17-ի:
Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որն սկսվել է լույս օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ. ակցիայի հետեւանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղեւորների համար։
Թուրքիայի Անթալիայի նահանգում իսրայելացի տասնինը զբոսաշրջիկ է տուժել տուրիստական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով:
Ձյուն է տեղացել Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանում, համապատասխան տեսանյութը օգտատերերը օգոստոսի 10-ին զետեղել են Facebook սոցիալական ցանցում։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր բնական հրդեհներ են մոլեգնում:
Ճապոնիայի Գումմա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կործանվել:
Թուրքիայում հերթական անգամ քրեական հետապնդում է իրականացվում օգտատերերի նկատմամբ՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու մեղադրանքով։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Lockheed C-5 Galaxy խոշորագույն փոխադրական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմակայանում:
Նիգերում մոլեգնող ջրհեղեղը 22 մարդու կյանք է խլել եւ անտուն թողել երկրի հազարավոր բնակիչների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն օգոստոսի 9-ին մահապատիժ են ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ:
Օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կորել Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:
Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով: