Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` Սիրիայում սպանված քուրդ զինյալների թիվը հասել է 673-ի
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 673-ի:
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի և վերջինիս զորակցող հետ գործակցող զինված խմբավորումների կրած կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: