Թուրքիայում հերթական անգամ քրեական հետապնդում է իրականացվում օգտատերերի նկատմամբ՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու մեղադրանքով։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Lockheed C-5 Galaxy խոշորագույն փոխադրական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմակայանում:
Նիգերում մոլեգնող ջրհեղեղը 22 մարդու կյանք է խլել եւ անտուն թողել երկրի հազարավոր բնակիչների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն օգոստոսի 9-ին մահապատիժ են ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ:
Օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կորել Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:
Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով:
«Իրանն ու Հայաստանը միմյանց համար կարևոր են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին ու Հայաստանի քաղաքականությանը նոր իրավիճակում:
Մեծ Բրիտանիայի Դերբիշիրի կոմսությունում կրակի դեմ պայքարող հրշեջները արտասովոր մթնոլորտային երեւույթի՝ հրե տոռնադոյի ականատեսներ են դարձել:
Աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ: Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է ցույց տալիս: Ըստ վերջին հետազոտության, նման և այլ տեսակի գլոբալ տաքացման ազդանշաններ կլինեն նաև ապագայում:
Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Ընկերությունը Թուրքիայում ներկայացչություն ուներ 2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։
Վրաստանում շարունակվում են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) օգոստոսի 9-ին սկսված զորավարժությունները, որին մասնակցում է 13 երկիր և 3000 զինվոր։ Վերջիններիս շարքում են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։
Պաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:
Ռուսաստանը պատասխան միջոցներ է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԽ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան օգոստոսի 9-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին օգոստոսի 9-ին ուղեւորվել է Թուրքիա՝ Ռոուհանիի ուղերձը փոխանցելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Իրաքի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի ֆինանսական հաստատությունների հետ կասեցրել են բանկային փոխանցումները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն արագորեն Գերմանիա են տեղափոխել F-22 կործանիչների սավառնակախումբ Ռուսաստանին դիմադարձելու միջոցների շրջանակներում, կործանիչները Եվրոպայում կմնան մի քանի շաբաթ:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բոլոր մակարդակներով ակտիվացրել է միջազգային շփումները՝ Գազայի հատվածում ընթացիկ լարվածությունն շտապ կարգավորելու համար:
Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերության և Պաշտպանական արդյունաբերության վարչության միջև ստորագրվել է 37.6 մլրդ դոլար և 214.9 մլն թուրքական լիրա արժողությամբ 2 նոր պայմանագիր:
Թայվանը նոր թեւավոր հրթիռներ է ծավալել, որոնք կարող են թիրախներ խոցել Չինաստանի տարածքի խորքում, մասնավորապես, հասնել Շանհայի եւ Հոնկոնգի շրջան:
Ուժգին պայթյուն եւ մոխրի հուժկու արտանետում է գրանցվել Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի խառնարանում, որի ժայթքումը հունիսի սկզբին 165 մարդու մահվան պատճառ դարձավ:
Առնվազն ինն անօրինական միգրանտ է զոհվել Թուրքիայի արեւմտյան ծովափի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով:
Հնդկաստանի հարավի Կերալի նահանգում առնվազն 18 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 13-ին բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն նոր երկկողմ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ:
Արգենտինայի Սենատը լույս օգոստոսի 9-ի գիշերը մերժեց երկրում աբորտների օրինականացման օրինագիծը:
Աշխարհում միջուկային զինաթափման գործընթացը դանդաղել է, ցայժմ մոլորակի վրա պահպանվում է միջուկային պատերազմի վախը:
Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս: