Բաժիններ՝

S7-ը Վրաստան թռիչքների թույլտվություն է ստացել, բայց չի կարող օգտվել դրանից. Ռոսավիացիա

Ռոսավիացիան S7 ավիաընկարությանը Քութայիս թռիչքների թույլտվություն է տվել շաբաթական մինչեւ յոթ չվերթ: Դա հետեւում է գործակալության հրամանից: Սակայն, քանի դեռ գործում է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը, ավիաընկերությունը չի կարողանա թռիչքներ կատարել այնտեղ, տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը:

Ընկերությունն ստացել է այդ թույլտվությունը, որն ավելի վաղ ուներ նրա «դուստր» «Գլոբուսը», եւ որի հետ S7-ը միավորվել է, բացատրել է ավիափոխադրողի ներկայացուցիչը:

Ռոսավիացիայում ասել են, որ թույլտվությունն ընկերության իրավունքն է: «Դա նորմալ պրակտիկա է, երբ ավիաընկերութղյան համար երկարացվում են թռիչքներ կատարելու թույլտվությունը, որպեսզի նա հնարավորություն ունենա օդային հաղորդակցության բացման դեպքում դրանք սկսել անմիջապես: Ուստի հենց որ հանվեն Վրաստան թռիչքների սահմանափակումները, S7 ավիաընկերությունը կկարողանա օգտվել այդ իրավունքից»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս