Բաժիններ՝

Կատալոնիայում ավելի քան 40 մարդ է տուժել բողոքների երրորդ օրվա ընթացքում

Առնվազն 41 մարդ է տուժել հոկտեմբերի 16-ին Կատալոնիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել է 20minutos թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների եւ արտակարգ ծառայությունների տվյալները:

Ինչպես նշում է հրատարակությունը, հղում անելով ինքնավարության արտակարգ օգնության ծառայության տվյալներին, առավել մեծ թվով մարդիկ են տուժել Բարսելոնայում, որտեղ բուժօգնության է դիմել 28 հոգի: Եվս հինգ մարդ տուժել է Ժիրոնայում: «Առնվազն 20 մարդ է բերման ենթարկվել Կատալոնիայի ամբողջ տարածքում տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով»,-ասված է Twitter-ում ինքնավարության իրավապահ մարմինների՝ Mossos de Escuadra-ի Twitter-ում:

Հրատարակության տվյալներով՝ ընդամենը չորեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ: Հաղորդվում է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, ինչպես նաեւ հրկիզել են աղբարկղեր ու ավտոմեքենաներ:

Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Ինը մարդ մեղավոր է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս