Բաժիններ՝

Լիբանանում մայրուղիները փակ են, ցուցարարները անվադողեր են այրում

Վերջին տարիներին Լիբանանում ամենազանգվածային ցույցերը երկրորդ օրն է՝ շարունակվում են: Հարյուրավոր ցուցարարներ փակել են Լիբանանի մայրուղիները և պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը՝ նշելով, որ նրա կառավարությունը երկրում տնտեսական ճգնաժամի պատճառն է:

Բողոքի ակցիայի մասնակիցները անվադողեր են այրել մայրուղիներում և խաչմերուկներում, մայրաքաղաք Բեյրութում և հյուսիսային և հարավային քաղաքներում՝ սև ծխի ամպեր բարձրացնելով: Բողոքի ցույցերը կարող են Լիբանանը ներքաշել քաղաքական ճգնաժամի մեջ՝ առաջացնելով անկանխատեսելի հետևանքներ տնտեսության համար, որը կայուն անկում է ապրում:

Վարչապետը դիմել է ժողովրդին՝ ասելով, որ կաբինետին տվել է 72 ժամ՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ծրագրերի մշակման համար և ակնարկել է, որ կտա հրաժարական, եթե ելքը չգտնվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031