Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս շուտ ավարտին հասցնել «Բրեքսիթ»-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին աջակցել «Բրեքսիթ»-ի թարմացված համաձայնագրին, որպեսզի Բրիտանիան կարողանա առանց հետաձգումների լքել Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ՝ Ջոնսոնը համոզմունք է հայտնել, որ նրանց մեծ մասն իր նման ցանկանում են արագ ավարտին հասցնել «Բրեքսիթ»-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները ևս չեն ցանկանում հետաձգել «Բրեքսիթ»-ը: